Հայկական հարց

Թուրքական համայնքներն ընդդեմ Հայկական հարցի․ «Հայկական հարց»

1960-ական թվականներին եվրոպական տարբեր երկրներում ձևավորված թուրքական համայնքները սկզբում հակահայկական քարոզչությամբ չեն զբաղվել։ Ունեցել են աշխատանք գտնելու և ընտանիքներին գումարով ապահովելու խնդիր։ 1990-ականներից սկսած՝ թուրքական իշխանությունները դրանց ներգրավել են Հայկական հարցի դեմ ուղղված պայքարում։

Մասնագետների կարծիքով՝ Հայկական հարցի դեմ ուղղված նրանց ձեռնարկներն իրենց բնույթով հիմնականում հակասում են եվրոպական արժեքներին, ուստի պետական կառույցների և հասարակության կողմից առավելապես չեն ողջունվում, և հաճախ էլ արգելվում են։ Այդպես եղավ Գերմանիայում, երբ իշխանությունները մերժեցին Թալեաթ փաշային նվիրված հուշարձանի կառուցման ու տեղադրման ծրագիրը։

Թեմային է անդրադառնում Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի թուրքագիտության ամբիոնի ասիստենտ, բանասիրական գիտությունների թեկնածու, թուրքագետ Նաիրա Պողոսյանը։ «Եվրոպայի թուրքական սփյուռքը և Հայկական հարցը»՝ մաս 1-ին։

Ցուցադրել ավելի
Back to top button