Հայկական հարց

Ինչո՞ւ համագործակցեցին քեմալականները և Խորհրդային Ռուսաստանը․ «Հայկական հարց»

Խորհրդային Ռուսաստանը ճանաչեց Թուրքիայի ազգային ուխտը և այդ երկրի տարածքային ամբողջականությունը։ Դրա հետևանքով նաև Արևմտյան Հայաստանը մնաց Թուրքիային։

Եվրոպական պետություններն ու Միացյալ Նահանգներն էլ իրենց հերթին Հայաստանի Առաջին Հանրապետությանը չտրամադրեցին մանդատ և չցուցաբերեցին իրական օգնություն՝ Սևրի պայմանագիրը կյանքի կոչելու համար։

Հայ պետական և հասարակական գործիչները, սակայն, այդպես էլ չհասկացան, որ այդ երկրներից որևէ մեկն իր զինվորներին չէր ուղարկելու, որ նրանք կռվեին հանուն Հայաստանի պետականության պահպանման և հանուն համահայկական շահերի։

Թեմային է անդրադառնում պատմական գիտությունների թեկնածու Արմեն Ասրյանը: «Սևրի պայմանագիրը և Հայաստանի Առաջին հանրապետության իրավատիրության ամրագրումը»՝ մաս 3-րդ։

Back to top button