Հատվող եթեր

Իրականության խաբկանք ստեղծող արվեստագետը․ «Հատվող եթեր»

Գեղանկարիչ, քանդակագործ Արմեն Խոջոյանի աշխատանքները իրականության մեջ են, և՛ միևնույն ժամանակ՝ չափազանց անիրական: Գեղանկար, գրաֆիկա, պղնձե փորագրություն, կոլաժ։

Արվեստագետն աշխատում է տարբեր նյութերով` հատկապես կոլաժները ստեղծելիս, օգտագործում է կաշվե, փայտե, երկաթյա, պղնձե իրեր, ապակի, թանկարժեք ու կիսաթանկարժեք քարեր։

Գունավառ և հարուստ երևակայությամբ ստեղծված աշխատանքները, որոնք կարծես ժամանակից և տարածությունից դուրս լինեն, ստիպում են խորհել գեղեցիկի մասին, և, որ ամենակարևորն է, արվեստագետի ստեղծագործություններում միավորողը և մղիչ ուժը սերն է։

Ու այդ միավորող սերն է տածում նաև ծննդավայրի` Երևանի հանդեպ։ Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը։ Հայաստանի նկարիչների միության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային ասոցիացիայի անդամ է։

Մասնակցել է բազմաթիվ հանրապետական և միջազգային ցուցահանդեսների, անհատական ցուցահանդեսներ ունեցել բազմաթիվ երկրներում։ Զրույց գեղանկարիչ, քանդակագործ Արմեն Խոջոյանի հետ։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button