ԿարևորՀասարակություն

Ամենայն Հայոց կաթողիկոսը Ստեփանակերտում այցելել է եղբայրական գերեզմանոց

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը հունիսի 4-ին ժամանել է Արցախի Հանրապետություն:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը տեղեկացնում է, որ, ժամանելով Արցախ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը Ստեփանակերտում առաջին հերթին այցելել է եղբայրական գերեզմանոց, ուր ծաղկեպսակի զետեղումից հետո աղոթել է նահատակված հայորդիների հոգիների հանգստության համար, այցելել քաջորդիների շիրիմներին։

Back to top button