Սփյուռքի ձայնը

Բաքուն Իսրայելի հետ հարաբերություններում չի հետևում Անկարայի քայլերին․ «Սփյուռքի ձայնը»

Թուրքիան և Ադրբեջանը սիրաշահող գործողություններ էին իրականացնում հրեաների նկատմամբ, ինչը Իսրայելն ընդունում էր որպես բարեկամական դրսևորում, մինչև այն ժամանակ, երբ Թուրքիան հակասեմական հայտարարություններ սկսեց անել՝ ասում է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը: Իսկ «բարեկամական» այս դրսևորումների նպատակը հրեական լոբբինգի միջոցով ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման կասեցումն էր։

Ամերիկահայ գործիչն այսօր արձանագրում է, որ Թուրքիա- Իսրայել հարաբերությունները խզված են։ Ի տարբերություն սրա՝ Ադրբեջանի հարաբերություններն Իսրայելի հետ շարունակվում են։ Բաքուն այս դեպքում որոշել է չհետևել իր մեծ եղբորը՝ Անկարային, և սա հակառակ արցախյան վերջին պատերազմում Թուրքիայի ունեցած ահռելի դերակատարությանը։ Ադրբեջան- Թուրքիա, Իսրայել- Պաղեստին վերջին զարգացուների ֆոնին տեղի ունեցող իրադարձությունների մանրամասները լսեք հաղորդման ընթացքում:

Ցուցադրել ավելի
Back to top button