Վերնատուն

Երաժշտություն, որը «սիրած աղջկա» ու «հայրենիքի» մասին չէ․ «Վերնատուն»

Ի՞նչ է էքսպերիմենտալ երաժշտությունը, ինչի՞ց է այն սկզբնավորվում․ երբ ձանձրալի են դառնում երաժշտական բոլոր ժանրե՞րը, թե՞ այն ուղղակի կապված է արագ փոփոխվող ժամանակի, գիտության ու տեխնիկայի զարգացման հետ, ի՞նչ է ժամանակակից հնչյունը, ո՞րն է ամենաքաոտիկ ձայնը և «խիզախ» էքսպերիմենտը։

Ի՞նչ է ներկայացնելու Ժամանակակից ձայնի նվագախումբը Alteration արվեստի և երաժշտության փառատոնին։ Մեկնաբանում են նվագախմբի համահիմնադիրներ՝ կոմպոզիտոր, սաունդ արտիստ Վարդան Հարությունյանը և կոմպոզիտոր, դաշնակահար Դավիթ Բալասանյանը։

«Աղմուկը իր քաոտիկ վիճակում շատ օգտակար է մարդուն հոգեբանորեն: Դրանք բնության ձայներն են․ օրինակ ջրվեժի ձայնը սպիտակ աղմուկ է և ամենաքաոտիկ ձայնը։ Լսելով դա՝ ոչ ոք չի մտածում, որ երաժշտություն է լսում», – ասում է Վարդան Հարությունյանը՝ խոսելով աղմուկի, քաոտիկ ձայների ու երաժշտության մասին։

Back to top button