Գերդաստաններ

Հայկական բեմի և էկրանի Մայրը․ «Գերդաստաններ»

Ճակատագիրը նրա նկատմամբ բարեհաճ չէր, նա կորցրեց իր չորս զավակներից երկուսին։ Ու հոգեկան ցավը փորձեց ամոքել բեմում` դառնալով հայ բեմի բոլոր ժամանակների լավագույն մոր դերակատարը։

1878 թվականի մարտի 10-ին Նախիջևանում Ստեփանոս և Մարիամ Աբրահամյանների ընտանիքում էր ծնվել, կնքեցին Թագուհի անունով։ Հետագայում նա պիտի դառնար Խորհրդային Հայաստանի առաջին ժողովրդական դերասանուհին, պիտի խաղար Համո Բեկնազարյանի առաջին ֆիլմերում։

Բոլորը նրան ճանաչում են Հասմիկ բեմական անունով, որն ինքն ընտրեց իր համար։ Նա ճշմարտության ճշգրիտ կողմնացույց էր իր խաղընկերների և ռեժիսորների համար, մեծ դերասանուհու մասին ասում էր անվանի ռեժիսոր Վարդան Աճեմյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button