Սփյուռքի ձայնը

Կուսակցական տրամաբանությունը Արևմտյան Սփյուռքում արդեն չի գործում․ «Սփյուռքի ձայնը»

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը վստահ է, որ Արևմտյան Սփյուռքում այլևս կուսակցական տրամաբանությունը չի գործում։ «Սա ունի իր՝ և լավ, և վատ կողմերը: Լավն այն է, որ կուսակցական սկզբունքներն ու գաղափարները չեն պարտադրվում հանրությանն, իսկ վատն այն է, որ հեռանալով նման կառույցներից, շատերը հեռանում են նաև հայությունից»,- ասում է Սինանյանը։

Հանձնակատարը վերջերս էր այցելել ՌԴ և ԱՄՆ։ Դրանք բավարար գնահատելով, նշում է, որ հատկապես ԱՄՆ-ում բազմաթիվ կարևոր ու արդյունավետ գործող միությունների ներկայացուցիչների է հանդիպել: ՌԴ-ում այդ հանդիպումների շրջանակն ավելի փոքր է եղել, ինչը, ըստ նրա, պայմանավորված էր ստեղծված տրամադրությունից:

«Գրեթե բոլոր հանդիպումների ժամանակ ներկա էին լինում մարդկանց խմբեր, որոնք փորձում էին խոչընդոտել հանդիպման ընթացքը: Ես սա պայմանավորում եմ ՌԴ տարածքում տարվող մեդիատեռորի հետ, որի արդյունքում շատ հայեր դիրքորոշման փոփոխության են ենթարկվում»:

Զարեհ Սինանյանը, անդրադառնալով ձեռք բերված պայմանավորվածություններին, նշեց , որ դրանք արդյունավետ են եղել և ժամանակի ընթացքում կիրականանան: «Ինչ վերաբերում է Հայաստանում ներդրումներ անել ցանկացող մեր հայրենակիցներին, ապա պետք է նշեմ, որ այս թեմայով էլ շատ հանդիպումների ընթացքում զրույցներ եղան: Սակայն, դրսում ապրող հայերից շատերը սպասում են հունիսին կայանալիք ընտրություններին և ընտրությունների արդյունքներին»,- նման տպավորություններով է վերադարձել հանձնակատարը:

Կուսակցական, համայնքային և անհատական հանդիպումների առանձնահատկությունների, ձեռք բերված պայմանավորվածությունների և Սփյուռքի այսօրվա խնդիրների մասին է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ հարցազրույցը։

Ցուցադրել ավելի
Back to top button