Բիզնես բանաձև

Վարձով գրասենյակները դատարկվում են. նոր միտում համաշխարհային շուկայում․ «Բիզնես բանաձև»

Աշխատանքային միգրանտները համավարակի ընթացքում զարգացած երկրներից ավելի շատ գումար են տուն ուղարկել: Կորոնավիրուսն ավելացրել է նաև շքեղ զբոսանավերի վաճառքը:

Միջազգային խոշոր ընկերությունները նախատեսում են կրճատել վարձակալվող գրասենյակների քանակը: Մեծ Բրիտանիայում էլ հաշվել են՝ 4-օրյա աշխատանքային շաբաթը կկրճատի երթևեկությունն ու ածխածնի արտանետումների 20%-ը:

ԱՄՆ նորընտիր նախագահի օրոք առաջին անգամ վերսկսվել են Չինաստանի հետ առևտրային բանակցությունները: Դիվանագիտական լեզուն թարգմանողներն ասում են՝ կողմերը դժգոհ են:

Հայաստանի Կենտրոնական բանկն այս տարի կշարունակի «Իմ ֆինանսների ամիս» բազմամիջոցառում ծրագիրը: Կլինեն մրցույթներ, ֆինանսների շաբաթ սեմինարների շարք, փողի միջազգային շաբաթ և այլ միջոցառումներ:

Back to top button