Արմատներ

Ճակատագրական երգարանն ու «Ֆիդայիք»-ի երգացանկը. «Արմատներ»

Տարիներ առաջ, երբ Էլինար Շահենն աշխատում էր հանրային ռադիոյի երաժշտական խմբագրությունում, մի օր Անդրանիկ Չալգուշյանը նկատում է, որ Էլինարը գաղտնի ինչ-որ տեքստեր է արտագրում, իսկ մի քանի օր անց մի փաթեթ է բերում ու թաքուն դնում Էլինարի աշխատասենյակի դարակն՝ ասելով՝ հետո զգույշ կնայես։

Էլինար Շահեն

Փաթեթի մեջ Բեյրութում հրատարակված մի գիրք է լինում, որտեղ այն բոլոր ռազմի երգերն էին, ինչպես սփյուռքում էին ասում, հեղափոխական երգերը, որ պիտի համալրեին «Ֆիդայիք» խմբի երգացանկը։

1988թ․-ին հիմնադրվեց «Ֆիդայիք» խումբն ու անցավ լուրջ ճանապարհ, դարձավ հայրենասիրական դաստիարակության օրինակ, ազգային մտածողության և ստեղծագործական յուրօրինակ դպրոց, որտեղ բացահայտվեցին մասնավորապես Սերոբ Վարդանյանի և Մուրադ Մշեցու հակումները, Սերոբը որպես բացառիկ բանահավաք և ինքնատիպ ստեղծագործող, ընդ որում և երգերի և պարերի հեղինակ՝ Շիրխանին, Սեբաստիոն, Դվինի քոչարին, Յար Նուբարն ու պարսկահայքի շարքը, իսկ Մուրադը դարձավ մեր ժամանակների լավագույն երգահաններից մեկը:

Սկզբում Էլինար Շահենի հետ համատեղ էին ստեղծագործում՝ Մուրադը գրում էր բանաստեղծական տեքստերը, Էլինարը՝ մեղեդիները, այդպես ծնվեցին Եռաբլուրը և մի շարք այլ երգեր, հետո Մուրադն սկսեց նաև մեղեդիներ հորինել՝ Եռաբլուրը, Առյուծ Ավագին, Լեոնիդ Ազգալդյանին, Մոնթեին և ուրիշ հերոսների նվիրված երգերը: Կամաց-կամաց Ֆիդայիքի երգացանկն սկսեց համալրվել ոչ միայն բանահավաքության արդյունքում ձեռք բերված նմուշներով, այլև խմբի ստեղծագործող մասնակիցների հորինած երգերով ու պարերով։

Back to top button