Էվոլյուցիա

Ապագայում մարդիկ կամուսնանա՞ն․ վաղվա ընտանիքի բանաձևը․ «Էվոլյուցիա»

Աշխարհում առաջին ընտանիքը կազմավորեց այն պահին, երբ Ադամը հոգնեց միայնակ լինելուց։ Այսօր միայնակ լինելը բավարար պատճառ չէ կնոջ կամ տղամարդու համար ընտանիք կազմելիս։

Կրոնագետ Վարդան Խաչատրյանի ընտանիքը․ Պսակադրությունը Աստծո հետ կապ հաստատելու արորողություն է, այսինքն ձեր միջև տեղի ունեցող արարողությունը կապ է Աստծո հետ և Աստծո հովանավորության ներքո է, և այդ կապին ձեր վերաբերմունքը պիտի լինի խիստ պատասխանատու։

Թեմայի շուրջ խոսում են Արևելագետ, ԵՊՀ դասախոս Միքայել Հովհաննիսյանը, սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը, կրոնագետ Վարդան Խաչատրյանը և «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնի գլխավոր տնօրեն Արևիկ Համբարձումյանը, որն անկեղծացել է Հանրային Ռադիոյի եթերում՝ առաջին անգամ խոսելով նախկին ամուսնու, ընտանիք կազմելու իր փորձի և այժմ ունեցող երջանիկ ընտանիքի մասին։

Արևիկ Համբարձումյան Տարիներ առաջ ես խնդիր ունեի ընտանիքում, Լոֆթը նոր էր ստեղծվում և գործնական հանդիպումները արական սեռի հետ, գործուղումները վեճի թեմա էին։ Ես շատ եմ պայքարել այս ամենի դեմ, սակայն, ապարդյուն։

Ընտանիք լինել այլևս չի նշանակում ապրել մեկ տանիքի տակ։ Եթե առաջ երջանկության ապացույց էր ընտանիքի բոլոր անդամների պարտադիր ներկայությունը մեկ տան մեջ, ապա այսօր ֆիզիկական նույն տարածքում ապրելը կորցրել է իր հույժ կարևոր հանգամանքը, քանի որ ընտանիքի այս կամ այն անդամը կարող է հաճախ հեռու լինել՝ հանուն կրթության, աշխատանքի և այլնի։

Սոցիոլոգ Գևորգ ՊողոսյանԾնելիության խթանում՝ հատուկ պայմաններ ստեղծելով, ֆինանասավորելով և ներգաղթի ապահովում։ Միայն Ռուսաստանում 2 միլիոն հայություն կա, եթե նրանցից 300 հազ էլ վերադառնա, դա մեծ առաջընթաց կլինի մեր երկրի և ապագայում ընտանիքների կազմավորման հարցում։

Այսօր հայկական տասը ընտանեկան զույգերից 6-ը ամուսնությունից կարճ ժամանակ անց գնում է ապահարզանի։ Ապագայի ընտանիքը չլինելու խնդրի առաջ է․ դեմոգրաֆիական հաշվարկներ, հոգեբանների կանխատեսումներ և ներկայումս ընտանիքներում մարդկանց փորձ և անգամ սեռերի անհամաչափ բաշխավածություն՝ ՀՀ-ում կա անհամեմատ թվով ավելի քիչ տղամարդ, քան կին, անգամ այն պարագայում, երբ գիտենք, որ աղջիկ երեխայի՝ սեռով պայմանավորված արհեստական ընդհատումները որքան շատ են մեր երկրում։ Հիմնական պատճառը տղամարդկանց արտագաղթն է և պատերազմները։

Արևելագետ Միքայել Հովհաննիսյան․ Կարող ենք շատ բնութագրումներ տալ ընտանիք հասկացությանը, բայց իմ կարծիքով ամենակարևորը միջավայրն է, և պատասխանը այն հարցին, թե ընտանիքը մեկ տանիքի տակ ապրող մարդի՞կ են՝ ոչ , որովհետև մենք նույնիսկ ալեգորիկ հաճախ ընկերների մասին ենք ասում՝ մենք կարծես մի ընտանիք լինենք։

Մոտ ապագայում, ընդամենը 100 տարի անց, ընտանիքը Հայաստանում կարող է գոյություն չունենալ՝ ֆինանսական, մարդկային, տարածքային կապիտալի բավարար չլինելու, կարծրացած մտածելակերպից դուրս չգալու պատճառով, ուստի քայլեր պետք է ձեռնարկվեն այսօր, վաղվա աղետը կանխելու համար։

Ցուցադրել ավելի
Back to top button