Մասնագիտություն

Մասնագետ, որ ոչ թե դառնում են, այլ` ծնվում․ «Մասնագիտություն»

Ամեն ինչ սկսվում է մանկությունից: Այն, ինչ երեխան ձեռք է բերում մանկության շրջանում, ուղեկցում է նրան ողջ կյանքում։ Ահա թե ինչու մեր առաջին ուսուցչին հիշում ենք միշտ։ Ու քանի որ երեխան ամենազգայունն է, նաև հիշում ենք` առաջին ուսուցիչը որքա՞ն էր մեզ սիրում, բարի՞ էր, թե՞ չար։ Լինել լավ մանկավարժ, ամենից առաջ նշանակում է սիրել երեխային։ Պետք է սիրես, որ կարողանաս ինչ-որ բան սովորեցնել։

Միայն այդ դեպքում մանկավարժը կկարողանա երեխային փոխանցել գիտելիքներ, սոցիալական հմտություններ, վեհ գաղափարներ, հոգևոր արժեքներ, ցույց կտա կյանքի ճիշտ ուղին, դժվարությունները հաղթահարելու ելքերը։ Ու վստահաբար կարող ենք ասել` մանկավարժը ոչ թե մասնագիտություն է, այլ` կոչում։

Իսկ մանկավարժության հիմքը նախադպրոցական մանկավարժություն է։ Ինչպես շատերն են ասում` երեխային կարելի է դաստիարակել մինչև հինգ տարեկանը։ Զրույց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի դասախոս Արևիկ Խուգեյանի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button