

Երևանի քաղցրավենիք արտադրող ընկերություններից մեկում ավտոմեխանիկ աշխատող վաթսունամյա Կարեն Մխիթարյանը պատերազմի ժամանակ առաջնագիծ է մեկնել որպես շտապօգնության մեքենայի վարորդ:
Ասում է, որ իր երեխաների տարիքի զինվորներին տեսնելով՝ չէր կարող չգնալ, որովհետև վստահ էր, որ իր գնալով երիտասարդի կյանք է փրկում:
Պատերազմի օրերին հաճախ էին դիմում ավտոմեխանիկ Կարենին, թե այսինչ անսարքությունն է, հասիր, այն մի մեքենան կանգնած է մնացել, օգնիր և այլն:
Կարենի համար ամենածանր օրերից մեկը եղել է պատերազմի դադարեցումից հետո, երբ Արցախից ադրբեջանցի գերի էր տեղափոխում Երևան: Նրան լավ է հիշում, մտապահել է այն, որ անդադար ասում էր, թե մրսում է:
Մինչև հիմա գիշերները չի քնում, հաճախ է տղաներին հիշում ու լացում… իր երեխայի տարիքի երեխաներ էին զոհվում, դա տեսնողը դժվար է իր մեջ ուժ գտնում շարունակել ապրել: