Հայկական հարց

Քեմալականներն Արևմտյան Հայաստանը համարում էին թուրքական պատմական տարածք․ «Հայկական հարց»

Սևրի պայմանագրով Հայաստանն իրավատեր էր դառնում Արևմտահայաստանի տարածքների մեծ մասի նկատմամբ, սակայն իրականում չէր կարողանում պաշտպանել ու տեր կանգնել ունեցած հողակտորներին։

Դրա վկայությունն էր, թեկուզ, 1920 թվականի օգոստոսի 10-ին Թիֆլիսում կնքված Հայ-ռուսական համաձայնագիրը, որով Լեռնային Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի շրջանները ժամանակավորապես զբաղեցվելու էին Խորհրդային Ռուսաստանի զորքերի կողմից։

Այս և մի շարք այլ համաձայնագրերն ու պայմանագրերը, քեմալական շարժման ի հայտ գալը, ինչպես նաև այն հանգամանքն, որ Հայաստանը չէր կողմնորոշվում, թե ի՞նչ դիրք պետք է գրավի տարածաշրջանում նոր իրավիճակի ստեղծման և հանձինս Խորհրդային Ռուսաստանի՝ նոր ուժի հետ հարաբերությունների առումով, այդպես էլ չիրականացավ հայոց պետությանը Սևրի պայմանագրով ընձեռված իրավատիրության հնարավորությունը։

Թեմային է անդրադառնում պատմական գիտությունների թեկնածու Արմեն Ասրյանը: «Սևրի պայմանագիրը և Հայաստանի Առաջին հանրապետության իրավատիրության ամրագրումը»՝ մաս 2-րդ։

Back to top button