ԿարևորՎերլուծական

«Գորշ գայլերից» եկող սպառնալիքի և հակազդման միջոցների մասին

Թուրքիայի արմատական՝ Ազգայնական շարժում կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին մայիսի 29–ին հայտարարեց, որ Շուշիում չեն բացելու «Գորշ գայլերի» դպրոցը, որի մասին հայտարարվել էր փետրվարն՝ կուսակցության ղեկավարի տեղակալ Մևլութ Քարաքանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։ Դպրոցի բացման թեման ակտիվ շրջանառում էին ալիևյան լրատվամիջոցներն ու բլոգերները, մեջբերելով թուրք ազգայնականների դիրքորոշումը։ Ըստ թուրքական տեղեկատվության՝ «սև կատու» է անցել Ալիևի և Բահչելիի միջև, մյուս կողմից պատճառ նշվում է թուրքական լիրայի աննախադեպ անկումը, իսկ հայ փորձագետների կարծիքով՝ դպրոցի բացման չեղարկումը ուղիղ կապ ունի Թուրքիայի նախագահական ընտրությունների հետ։

Թուրքիայի նախագահը հունիսին պետք է Արցախ այց կատարեր և մասնակցեր հիմնարկեքին։

Տարածաշրջանում և աշխարհում «Գորշ գայլերի» ակտիվացում և հանրավոր սպառնալիք

Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Արցախ պլանավորված հունիսյան այցը դեռ չի չեղարկվել, բայց աշխատանքային օրակարգում արդեն կան փոփոխություններ։ Էրդողանը Շուշիում չի մասնակցի «Գորշ գայլերի» կողմից բացվող դպրոցի բացմանը։

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Վազգեն Պետրոսյանը դպրոցի կառուցման դադարեցման մասին լուրը  կապում է 2023 թվականի նախագահական ընտրությունների հետ։ Ինչո՞ւ։ Ըստ Պետրոսյանի՝ վարկանիշային մրցավազք է։ «Ընտրություններին ընդառաջ ազգայնականների կողմից պետական աջակցություն ստացող կուսակցությունը չի ցանկանում մեծացնել Էրդողանի վարկանիշը»,–ասում է բանախոսը։

«Նախագահական ընտրություններում ազգայնականներն ու Էրդողանը դեմ դիմաց են կանգնելու։ Էրդողանը ցանկացած իրադարձություն, որը կապվում է Ադրբեջանի հետ, գրում է իր անվան տակ, այդ թվում՝ Ադրբեջանի «հաղթանակը» հայկական ուժերի նկատմամբ։ Թուրքիայում Էրդողանին են վերագրում հիմնական հաղթանակը և գրում, որ Էրդողանի բայրաքթարները ոչնչացրին հայկական զրահատեխնիկան։ Այսօր Շուշիում բացել դպրոց՝ նշանակում է դա կրկին վերագրել Էրդողանին և 2023 թվականին օգտագործել  ի շահ Էրդողանի։ Եվ ազգայանակնները հրաժարվեցին շինարարության հիմնարկեքից։ Որպես պատճառ նշվում է նաև թուրքական լիրայի անկման փաստը, որն այդքան էլ չպետք է ազդի շինարարության վրա, քանի որ արդեն իսկ հանգանակված գումար կար, և օրերս հայտարարեցին, որ այդ գումարը վերադարձնում են ժողովրդին։ Նշանակում է, որ խնդիրը քաղաքական էր, ավելի ճիշտ՝ ռազմաքաղաքական»։

Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» պարբերականի հայկական բաժնի ղեկավար Բագրատ Էստուկյանն իր հերթին նշում է, որ այսօր ազգայնականներն իշխանության անուղղակի մաս են կազմում  և սատարում են Էրդողանին, բայց ժողովուրդը չի համակրում ազգայնականներին։ «Կա ներքին պայքար։ Բահչելին ինչ ասում է, Էրդողանը կատարում է»,-ասում է Էստուկյանը՝ ներկայացնելով Թուրքիայում ազգայնականների․

«Հասարակության շրջանում կարևոր ուժ չեն։ Եթե միայն իրենց կուսակցությամբ մասնակցենք, ապա 10 տոկոսի պատնեշը չեն կարողանա հաղթահարել»։

Նշենք, որ Վրաստանում նույնպես հակազդման մեխանիզմներ են կիրառվում թուրք ազգայնականների գործունեության հարցում։

  • Ազգային գաղափարախոսությունը, որպես պետության հիմնասյուն

Ըստ տարածաշրջանային փորձագետ, արաբագետ Վազգեն Պետրոսյանի՝ Էրդողանի իշխանության գալուց ի վեր ազգայնականությունը՝ ի դեմս «Գորշ գայլերի», ակտիվացել է աշխարհում պետական աջակցության տրամադրման շնորհիվ։ «Իրենք ազգայնականությունը դարձել են քաղաքական գործիք, ազդակ և դրանով ճնշում են գործադրում․ Չինաստանից մինչև Ռուսաստան, Իրանից՝ Եվրոպա»,-արձանագրում է փորձագետը և ուշագրավ դիտարկում անում, որ, ի տարբերություն Թուրքիայի, որտեղ հզորացնում են ազգայնականությունը, իսկ Հայաստանում ազգայնական ուժերին կոտրեցին՝ ոչնչացնելով գաղափարախոսությունը։

«Այն դարը, որում ապրում ենք, գաղափարախոսությունների պատերազմի դար է, որի տարածման համար պետք է ունենաս ամրակուռ և կարգապահ ժողովուրդ։ Եթե այսօր Չինաստանը կարողանում է հաղթել հզոր Ամերիկային, դա շնորհիվ ազգային գաղափարախոսության և կուռ կարգապահության, որը բացակայում է մեզ մոտ։

  • «Գորշ գայլերը» Հայաստանում, լրտեսների հնարավոր գործունեությունը

Վերջերս համացանցում ակտիվ շրջանառվում են որոշ անձանց լուսանկարներ՝ ենթադրելով, թե Հայաստանում կարող են ազատ շրջել թուրքական գործակալներ։ Լրտեսական ցանցերին հակազդելու համար տարածաշրջանային փորձագետը կարևորում է ազգային գաղափարախոսության առկայությունը և դրան հետևելը, նույն մտածողությամբ կառավարության գործունեությունը, ուժային կառույցների, դիվանագիտական թևի համագործակցությունը, ինչպես նաև կրթական և գիտական ոլորտների զարգացման ապահովումը։

  • Աշխարհին «Գորշ գայլերից» եկող սպառնալիքի և հակազդման միջոցառումների մասին։

Թուրքիայի «Ազգայնական կուսակցությանը» հարող «Գորշ գայլեր»-ն աջ ծայրահեղական, ուլտրաազգայնական, իսլամիստական, նեոֆաշիստական, պանթուրքական կազմակերպություն է, որը տարբեր երկրներում է գործում։ Դրա անդամները սպառնալիք են դարձել այդ երկրների համար և փորձ է արվում կանխարգելել նրանց գործունեությունը։
Օրինակ Ֆրանսիայում «Գորշ գայլերը» ճանաչվել է ահաբեկչական խմբավորում։ 2020թ․ նոյեմբերի 4-ին Ֆրանսիայի կառավարությունը որոշեց պաշտոնապես երկրի տարածքում արգելել թուրք ազգայնականներին միավորող «Գորշ գայլեր»-ի գործունեությունը։ Դրա պատճառը հոկտեմբերի 29-ին Ֆրանսիայի Դիժոն քաղաքում «Գորշ գայլերի» կազմակերպած քայլերթն էր, որի ընթացքում հայերի դեմ բռնության և ատելության կոչեր էին հնչեցրել։  

Գերմանիան նույնպես հետևեց Ֆրանսիայի օրինակին և նման գործընթաց սկսվեց։ Ընդդիմադիր և իշխող կուսակցության մի շարք ներկայացուցիչներ բազմաթիվ նախաձեռնություններով են հանդես եկան՝ կազմակերպության գործունեությունը արգելելու համար։ Այժմ գնդակը ՆԳՆ տիրույթում է, այսինքն՝ Գերմանիայում կազմակերպությունների գործունեության դադարեցման վերաբերյալ որոշում կայացնելու լիազորությունները պատկանում են Ներքին գործերի նախարարությանը։

Back to top button