

Ի՞նչ կարող էր ասել Պարույր Սևակն այս օրերի մասին, արդիական են արդյո՞ք հայ դասականի խոսքն ու գրաքննադատական տեքստերը, ինչո՞ւ այսօր չկա գրաքննադատություն, ի՞նչ չափանիշներով է չափվում և ինչպե՞ս է գնահատվում հայ ժամանակակից գրականությունը։
«Մշակույթը մեր օրերում պիտի ուղենիշ լինի, ուղղորդող լինի, օգնի մարդկանց իրենց վերագտնելու, կյանքը վերաիմաստավորելու և ապագայի վերաբերյալ նոր տեսլական ունենալու հարցում», – ասում է Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրեն, գրականագետ Սևակ Ղազարյանը, մեկնաբանելով Պարույր Սևակի մահվան 50- ամյակին նվիրված միջոցառումների կարևորությունը հատկապես մեր օրերում։
«Մեր գիտնականներն այսօր «մաքուր գիտությամբ» զբաղվելու հնարավորություն չունեն։ Ծանրակշիռ գրականագիտական խոսքը քիչ է։ Եթե ռադիկալ կերպով փոխվի վերաբերմունքը գիտության հանդեպ և մեծ ֆինանսավորում ունենա, մի քանի տարի հետո դրական արդյունքները տեսանելի կլինեն»,– ասում է Սևակ Ղազարյանը։