Ժամանակի վկան

Հայկազյան համալսարանի հրատարակչությունը 10 տարեկան է․ Անդրանիկ Տագէսեան․ «Ժամանակի վկան»

Բեյրութի Հայկազյան համալսարանի հրատարկչատունը 10 տարեկան է։ Այն կարևոր դերակատարություն է ունեցել օտար միջավայրում հայկական գրատպության զարգացման գործում։

Հայկազյան համալսարանի «Հայկական Սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնի» տնօրեն, Հայկազյան հայագիտական հանդեսի պատասխանատու խմբագիր, քաղաքագիտության դոկտոր Անդրանիկ Տագէսեանի հետ ներկայացնում ենք հրատարակչատան հիմնադրումից ի վեր տպագրված ուսումնասիրությունները։

Ակադեմիական բնույթի հաղորդումը հատկապես օգտակար կլինի հայագիտությամբ զբաղվող շրջանակների համար, որոնք աղբյուրագիտական բնույթի բազմաթիվ օգտակար փաստեր ու տեղեկություններ կարող են քաղել այս եթերաժամից։

1․ Հրատարակչատան հիմնադրման գործում մեծ են Հայկազյան համալսարանի նախագահ Վերապատվելի դոկտոր Փոլ Հայտոսթեանի ջանքերը, որի նախագահության շրջանում տրվեց հայկական գրատպությունը խթանող այս կարևոր կառույցի մեկնարկը։

2․ Հրատարակչատունը տպագրում է բացառապես գիտական բնույթի գրականություն։

3․ Հրատարակված գրականության մեծ մասը վերաբերում է հայոց ցեղասպանության տարբեր հարցերին՝ վերլուծություններ, հուշագրություններ, նորահայտ փաստաթղթեր, աղբյուրագիտություն և այլն։

4․ 2011 թվականից ի վեր Հայկազյան հայագիտական հանդեսը նույնպես հրատարակվում է այս հրատարակչատանը։

5․ Հրատարակչատունը տպագրել է նաև տարբեր թեմաներով բազմաթիվ մենագրություններ։

6․ Տպագրված գրքերի մեջ կան նաև իրավագիտական բնույթի մենագրություններ, որոնցից Անդրանիկ Տագէսեանն առանձնացրեց Ռուբեն Ավշարյանի հետազոտությունները։

7․ Հրատարակվածների մեջ կան նաև անգլերեն գրքեր։

8․ Անդրանիկ Տագէսեանն անդրադարձավ հրատարակչատան տպագրած մի կարևոր աշխատության, որը վերաբերում է ուսումնական հաստատություններում քննադատական մտածողության զարգացման խնդիրներին։

9․ Հրատարակված մենագրությունների ցանկում հեղինակը 3-րդ դեմքով նշեց նաև իր գիրքը։

10․ Տեղեկանալու համար, թե՝ քանի՞ հայերեն գիրք է տպվել Լիբանանում 1894-2013 թվականների ընթացքում, անպայման պետք է ծանոթանալ այս հաստափոր հետազոտությանը, որի հեղինակներն են Անդրանիկ Տագէսեանը և Արմէն Իւրնէշլեանը։

11․ Բանախոսն առանձնացրեց ինքնության խնդիրների վերաբերյալ մի հետազոտություն, որը լույս է սփռում անցյալ դարի 70-90-ական թվականներին լիբանանահայերի և ամերիկահայերի մտածողության յուրահատուկ շերտերի վրա։

12․ Հայկազյան համալսարանի հրատարակչատունը 2021 թվականի համար նախատեսված հրատարակությունների բուռն շրջանում է նշում հիմնադրման 10-ամյակը։ Գրքերի մի մասն արդեն տպագրվել է, իսկ մյուս մասն ընթացքի մեջ է։

13․ Հրատարակչատունը հատուկ քաղաքականություն է իրականացնում տպագրած գրքերի տարածման, գովազդման, հանրայնացման ուղղությամբ։

14․ Ամփոփելով հաղորդումը՝ դոկտոր Տագէսեանը մի շարք առումներով կարևորեց Հայկազյան համալսարանի հրատարակչատան աշխատանքը և հրատակիչների ներդրած ջանքերը։

Հաղորդման հյուրն էր Բեյրութի Հայկազյան համալսարանի «Հայկական Սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնի» տնօրեն, Հայկազյան հայագիտական հանդեսի պատասխանատու խմբագիր, քաղաքագիտության դոկտոր Անդրանիկ Տագէսեանը։

Ցուցադրել ավելի
Back to top button