

ԵՊՀ պատմության ֆակուլտետի մշակութաբանության և ազգագրության բաժինների շրջանավարտ Տաթևիկը ներկայումս սովորում է ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում։ Մոտ 10 տարի աշխատում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում՝ որպես գործվածքի բաժնի հետազոտող-գիտաշխատող: Նաև որպես անհատ ձեռներեց՝ հավատում է, որ ավանդական արվեստն ու մշակութային ժառանգությունը ևս կարող են դառնալ հաջողակ և գրավիչ բիզնես նախագծեր: