Հրամանը՝ ապրել

Ուսուցչի պատերազմը․ «Հրամանը՝ ապրել»

Խաղաղ ժամանակ ուսուցիչ է, կրթում է իր սաներին հայրենասիրական ոգով, բայց էլ ի՞նչ ուսուցիչ, եթե չգնար պատերազմ՝ գործանական օրինակով ցույց տալով, թե ի՞նչ է հայրենիք սիրելը:

Պարի մասնագետ, մանկավարժ Ստեփան Թորոյեանը պատերազմ գնաց ինքնակամ, դասակի հրամանատար էր: Հիշում է իրենց դեմառդեմ հանդիպումները հակառակորդի հետ, հիշում է ամեն պաշտպանած տարածքի կռիվը: Իր արվեստը չի սպանում, բայց ռազմարվեստում հաճախ մահից չես կարող խուսափել:

Զոհված ադրբեջանցու տեսնելիս մտածել է, որ նման է իրենց գյուղի հարևաններից մեկին, բայց թշնամին է, որ եկել է մեզ ոչնչացնելու, ուրեմն հողի ու ամեն զինվորի համար պայքարել է պետք:

Պատերազմի ժամանակ էլ պարի մասին չի մոռացել, տղաներով հավաքվել ու պարել են մեր ռազմական պարերը, որ լիցքավորվեն հայրենի հողից ու ի զեն՝ նրան տեր կանգնելու:

Ցուցադրել ավելի
Back to top button