Հատվող եթեր

Անկախության առաջին «Մետրոն»․ «Հատվող եթեր»

Անկախության հենց առաջին տարում ծնվեց առաջին անկախ թատրոնը` «Մետրոն»։ Այն անդերգրաունդային թատրոն չէր, ուղղակի գտնվում էր Երևանի «Գարեգին Նժդեհ հրապարակ»- ի մետրոյի կայարանամերձ տարածքում: Ու որպես առաջին` դարձավ Երևանի մշակութային սիրելի վայրերից։

«Մետրո» թատրոնը հիմնադրվել է 1992 թվականին՝ Գեղագիտության ազգային կենտրոնի աջակցությամբ: Թատրոնի կայացման գործում չափազանց մեծ է արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանի ներդրումը, որը եղել է առաջին տնօրենը:

Անահիտ Աղասարյանի «Ուիլլի, Թիթի, Ջիգ, ու երեքն էլ մի աղջիկ» ներկայացումով բացվել է առաջին թատերաշրջանը՝ անվանի ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանի բեմադրությամբ:

Թատրոնն իր խաղացանկում ունի ներկայացումներ և մեծերի, և մանուկների համար: Ուրախ, երաժշտական, զգացմունքային, կրթական և մշակութային մեծ նշանակություն ունեցող բազմաթիվ հաջողված ներկայացումներ, որոնք բոլորովին նոր շունչ հաղորդեցին մեր թատերական կյանքին, սիրվեցին և արժանացան հանդիսատեսի բարձր գնահատանքին:

Զրույց «Մետրո» թատրոն ստուդիայի թատերախմբի ղեկավար Սոնա Մարտիրոսյանի և «Մետրո» թատրոն ստուդիայի ռեժիսոր Էդգար Մեհրաբյանի հետ:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button