Վերնատուն

Հայաստանը՝ աշխարհի մշակութային քարտեզի վրա․ «Վերնատուն»

«Մենք, հայերս ոչ մի միջազգային դիսկուրսում գոյություն չունենք։ Մեզ Եվրոպայում չեն ճանաչում և չկա մի որևէ աստիճան, որի վրա ոտքդ դնես և բարձրանաս։ Եթե դու չես խոսում աշխարհի հետ, եթե դու չունես աշխարհի հետ խոսելու և առնչվելու նյութ, դու դառնում ես անտեսանելի՝ մշակութային քարտեզի վրա» , – ասում է ֆրանսիայում բնակվող արձակագիր, դերասան Ժան–Շա Հովհաննես Թեքգյոզյանը։

Արվեստի ու գրականության համաշխարհային տենդենցները և Հայաստանը։ Որտե՞ղ է գտնվում Հայաստանը աշխարհի մշակութային քարտեզում, ինչի՞ վրա է հենվում մեր արվեստն ու մշակույթը և դեպի ու՞ր է նայում։

Ժան– Շա Թեքգյոզյանը 5 տարուց ավելի է բնակվում է Եվրոպայում, գրողի «Փախչող քաղաքը» գիրքը թարգմանվել է անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, թուրքերեն, ունեցել մի շարք շնորհանդեսներ եվրոպական տարբեր քաղաքներում, բազմաթիվ դրական արձագանքներ է ունեցել, գրքի մասին եվրոպական մամուլում գրվել է շուրջ 22 հոդված։

Back to top button