Գերդաստաններ

Գեղեցկադեմ Բեկն ու կինոն․ «Գերդաստաններ»

«Երջանկությունը մարդու մոտ գալիս է տարբեր ուղիներով, իմ առջև այն կանգնեց մոտ 35 տարեկան նիհարավուն շիկահեր տղամարդու կերպարով և առաջարկեց նկարվել կինոյում»,- այսպես է նկարագրել հայկական կինո մուտքը դրա հիմնադիր, տաղանդավոր բեմադրիչ Համո Բեկնազարյանը։

Բեկնազարյանը հիշում է, թե ինչպես էր «Պեպո» ֆիլմի համար դերձակ Գեորգին կինտոների զգեստը կարում։ Նա Թիֆլիսում վերջին դերձակներից մեկն էր, որ կարող էր այդ զգեստը կարել։

Երբ Բեկնազարյանից իմանում է, որ ֆիլմի համար է`աչքերը սկսում են փայլել, ու ինչպես հիշում է բեմադրիչը՝ պետք էր տեսնել, թե ինչ արագությամբ են գործում նրա մկրատը, ասեղն ու արդուկը։ «Սա արհեստավոր դերձակ չէ , սա իսկական արվեստագետ է»,- մտածում է Համո Բեկնազարյանը։

Back to top button