ԿարևորՀասարակություն

Ռուսաստանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երեքշաբթի երեկոյան հեռախոսով Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Հայաստանում։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ լրագրողներին չորեքշաբթի տեղեկացրել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։

«Զրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը տարածաշրջանում եւ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի խնդիրների իրականացման շրջաններում, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ»,- նշել են ռազմական գերատեսչությունում։

Back to top button