Արմատներ

«Ֆիդայիք» ավանդական երգի-պարի խմբի անցած ճանապարհն ու առաքելությունը․ «Արմատներ»

1988թ․-ի հոկտեմբերին Մանկավարժական ինստիտուտի մի խումբ ուսանողներ որոշում են, որ պետք է նոր խումբ ստեղծեն՝ Մանկավարժական ինստիտուտի ազգագրական խումբ: Նրանցից մի քանիսը, որ տարբեր խմբերում արդեն մի քանի անգամ մասնակցել էին Պոլիտեխնիկի ազգագրական երգ ու պարի փառատոնին, մոտենում են Էլինար Շահենին և խնդրում օգնել երգացանկի հարցում:

Խումբը ձևավորվում է, ստեղծում ինքնատիպ երգացանկ: Խմբի և անվան կնքահայրը դառնում է ինքը՝ աշուղ Շահենը՝ տալով նրան «Ֆիդայիք» պարտավորեցնող անունը:

Խումբը մոտ 5 տարի գործում է որպես Մանկավարժական ինստիտուտի ազգագրական խումբ, ելույթներ ունենում հանրապետության բոլոր շրջաններում, զորամասերում, պատերազմի տարիներին ամենաթեժ ու վտանգավոր կետերում, ներկայացնում հայ ավանդական երգն ու պարը:

Խմբի ներսում թրծվում են ոչ միայն ավանդական մշակույթի մասնագետներ, այլև ստեղծագործողներ՝ ինչպես Սերոբ Վարդանյանն ու Մուրադ Մշեցին:

Back to top button