Երկրորդ ճակատ

Ղրիմը փոքրիկ կռիվ էր սրա դիմաց. Արտյոմ Հայրապետյան․ «Երկրորդ ճակատ»

Բժշկական համալսարանի օրդինատոր Արտյոմ Հայրապետյանը ծնվել ու մեծացել է Ռուսաստանի Դաշնությունում, ասում է որպես ժամկետային զինծառայող մասնակացել է նաև Ղրիմի պատերազմին, բայց սա բոլորովին այլ կռիվ էր:

Արտյոմը որպես բուժակ է մեկնել Արցախ, եղել է ամենաթեժ կետերում: Հիշում է, որ մի անգամ շտապօգնության մեքենայում մի հրամանատար մահացավ, որին անդադար զանգում էին: Ասում է, որ սխալ արեց ու պատասխանեց զանգին, ասաց, որ նա էլ չկա…

Նոյեմբերի 9-ին, ինչպես միշտ, Ստեփանակերտի հոսպիտալի դիմաց կանգնած սպասում էին վիրավորներին, երբ տղաներից մեկը կատակեց, թե՝ հը՞, Շուշին տալի՞ս ենք: Ծիծաղեցին, հետո իմացան, որ Շուշին անցել է ադրրբեջանական ուժերի հսկողության տակ:

Արտյոմը, որ հաղթանդամ երիտասարդ է, երբեք չի կոտրվել, չի վախեցել ու չի տրտնջացել, լուրը լսելուց անզորությունից լաց եղավ:

Back to top button