Մասնագիտություն

Սիրելի ժամանցի նմանվող ծանր մասնագիտություն․ «Մասնագիտություն»

Ձմեռային Ծաղկաձորն աշխարհի տարբեր վայրերից մարդկանց «հրավիրում» է հենց իր հնարավորությունների պատճառով։ Աշխարհի տարբեր վայրերից մարդիկ Ծաղկաձոր ու Ջերմուկ գալիս են հենց լեռնալանջերի, մեծ արագությունների, գեղեցիկ շրջադարձերի` կարճ` դահուկային սպորտի համար։

Անչափ գեղեցիկ մարզաձև, որը միլիոնավոր մարդկանց հայտնի է նաև որպես ակտիվ հանգստի տեսակ։ Այս մարզաձևն ավելի տարածված է այն երկրներում, որտեղ ձմեռն ավելի երկար է տևում։ Ու չնայած Հայաստանում ձմեռը համեմատաբար կարճ է, բայց մարզաձևն ունի մեծ հետաքրքրություն:

Շատերի համար դահուկային սպորտը պարզապես նախընտրելի ժամանց է, իսկ ոմանց համար նաև մասնագիտություն: Մասնագիտություն, որն անմիջականորեն կապված է լեռների հետ և առաջացել է ձմռան շնորհիվ:

Մասնագիտություն, որտեղ մեկտեղվում են արագությունը, ֆիզիկական պատրաստվածությունն ու խելքը: Լավ դահուկորդի բնորոշ հատկանիշներից են նաև ճարպկությունը, ճկունությունը, հավասարակշռությունը, արագ կողմնորոշվելու հմտությունը, նվաճելու ունակությունը:

Ու եթե որոշել եք ընտրել այս սպորտն իբրև մասնագիտություն, ապա Ձեզ սպասվում է քրտնաջան աշխատանք, անվերջ մարզումներ, բազմաթիվ դժվարություններ ու փորձություններ: Զրույց Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button