Սփյուռքի ձայնը

Ի՞նչն է բերում սփյուռքահային հայրենիք` արցախյան վերջին պատերազմից հետո․ «Սփյուռքի ձայնը»

Կամավորական աշխատանքներով Հայաստանում գտնվող սփյուռքահայ երիտասարդների աչքերն իրոք փայլում են, նրանց խոսքով, դա նկատում են շատերը:

Ի՞նչն է հայ երիտասարդներին բերում Հայաստան՝ հատկապես արցախյան վերջին պատերազմից հետո: «Դեպի Հայք» կազմակերպության ծրագրով Հայաստան այցելած լիբանանահայ Հրակ Թումայանն ու Գերմանիայից Դիանա Դանոյանը նշում են, որ իրենց հարազատներն են նաև ստիպել իրենց գալ Հայաստան:

«Այս այցելությունը տարբերվում է մյուսներից, քանի որ գիտակցում ենք, որ մենք պետք ենք մեր հայրենիքին»,- ասում են երիտասարդները: Հրակ Թումանյանն այսօր կամավորական է հայաստանյան ֆիլմարտադրող ընկերություններից մեկում, Դիանան՝ գրաֆիկ-դիզայներ է և աշխատում է դիզայներական փոքր կազմակերպությունում: Եվ Դիանան, և Հրակը համոզված են, որ հայաստանյան կազմակերպությունները առաջընթացի մեծ հնարավորություններ ունեն:

«Ես երազում եմ Հայաստանում ունենալ հնարավորություն՝ դրսի ֆիլմարտադրողների հետ համագործակցելու: Դրա համար այսօր պակասում է լեզվի իմացությունն ու դրամը: Վստահ եմ, որ որոշ ժամանակ հետո մենք լայն հնարավորություններ ենք ունենալու` փարաջանովյան ոճին ու մակարդակին համապատասխան ֆիլմեր նկարելու համար»,- համոզված է Հրակը։ Մշտական աշխատանք գնելու դեպքում նա Հայաստանում հաստատվելու ցանկություն ունի։

Դիանան չորս տարեկան էր, երբ ծնողների հետ տեղափոխվեց Գերմանիա։ Այսօր հայրենիքի մասին ասում է. «Հայաստանը ծիրանի ծառ է, որի վրա կա մեկ ծիրան, բայց քաղցր է և հագեցնող: Գերմանիան այն ծառն է, որը բազում, անհամար պտուղներ ունի, բայց ավելի քիչ է քաղցր ու բուրավետ»:

Ցուցադրել ավելի
Back to top button