Հատվող եթեր

Հայաստանի ամենամեծ կոլեկցիոները․ «Հատվող եթեր»

Փարիզում` Լուվր, Լոնդոնում` Բրիտանական թանգարան, Սանկտ Պետերբուրգում` Էրմիտաժ. թվարկումը կարող ենք շարունակել։ Իսկ Հայաստանի քաղաքացիներից քանիսը գիտեն, որ մենք ունենք մեր Լուվրը, մեր Էրմիտաժը, մեր Դրեզդենի պատկերասրահը, որտեղ հավաքված են հայկական կերպարվեստի և դեկորատիվ- կիրառական արվեստի բացառիկ նմուշներ։

Մեր համաքաղաքացիներից շատերն են աշխարհի տարբեր երկրներում անվանի թանգարաններ այցելել, դրանց սրահներում և մուտքերի մոտ լուսանկարվել և տեղադրել սոցցանցերում։ Իսկ քանիսն են լուսանկարվել Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցասրահներից, ծանոթացել մեր բացառիկ պատկերասրահին։ Իսկ չէ որ փոքրաթիվ ազգի մեծ հպարտությունն այս տարի նշում է իր հիմնադրման հարյուրամյակը։

Հայաստանի ազգային պատկերասրահը հիմնադրվել է 1921 թվականին: Հարյուրամյա պատմության ընթացքում թանգարանն իր հաստատուն տեղն է գրավել հայ և համաշխարհային մշակութային օջախների շարքում, իր հավաքածուների առանձին գործերով մասնակցում է միջազգային ցուցահանդեսների, կազմակերպում է հայ արվեստի ցուցահանդեսներ աշխարհի տարբեր երկրներում՝ մեծապես նպաստելով ազգային կերպարվեստի ճանաչմանը, իր դահլիճներում ընդունում է միջազգային ցուցահանդեսներ:

Տարիների ընթացքում Հայաստանի ազգային պատկերասրահը ղեկավարել են մեծանուն արվեստագետներ, որոնք խոշոր ներդրում ունեն թանգարանի ֆոնդերի համալրման, գիտական մշակման և հանրահռչակման գործում: Զրույց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանի հետ։

Back to top button