ԿարևորՀասարակություն

Ավելի քան մեկ ամիս լիբանանահայ ռազմագերի Վիգեն Էլչեքջյանի ընտանիքը լուր չունի նրանից

Վիգեն Էլչեքջյանը միակ լիբանանահայը չէ, որ գերեվարվել է Ադրբեջանում: Ընտանիքի տեղեկություններով՝ գերեվարվածների մեջ Հակոբ անունով ևս երկու լիաբանանահայ կա։ Հակառակորդը նրանց  որպես վարձկան է ներկայացնում  և արդեն դատավարություն է սկսել։

Հայ ռազմագերիների հարցով արդեն 7 ամիս զբաղվող «Բրիտանահայերի մարդասիրական  խմբի»  հիմնադիր անդամ Հասմիկ Սեյմուրը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է, որ հիմա փնտրում են երկու Հակոբների հարազատներին, որ այդ ուղղությամբ նույնպես աշխատանք տարվի: Հասմիկի խոսքով՝ ամեն օր ու ամենուր պետք է բարձրացնել գերիների խնդիրը, ընդգծել, որ հայրենիքը պաշտպանելու ու այնտեղ բնակվելու եկած անձինք  ոչ թե վարձկաններ են, այլ  հայրենասերներ:

«Ռադիոլուր»-ը տեսակապով զրուցել  է նաև  նոյեմբերի 10-ից  գերության մեջ  գտնվող Վիգենի դստեր՝ Քրիստիան Էլչեքջյանի ու նրա եղբոր՝ Սարգիսի հետ։

Վերջին անգամ հոր հետ Քրիստիանը 1 ամիս առաջ է խոսել։ Դստերն ասել է, որ, հնարավոր է, երեք ամիս անց իրեն ազատ արձակեն: Վիգենին ուղարկված վերջին  նամակի պատասխանը ընտանիքը դեռ չի ստացել,  մեկ ամիս է, որ Կարմիր Խաչը որևէ լուր նրա  պահման պայմանների  մասին չի հայտնել:

Դստեր ցանկությունը մեկն է՝  հայրը օր առաջ վերադառնա և կապն այլևս նամակով չլինի:

Back to top button