Վերնատուն

Չարենցը՝ առանց «չի կարելիների» «Վերնատուն»

Թանգարանների միջազգային օրը և թանգարանային գիշերն այս տարի նշվեց «Թանգարանների ապագան. վերականգնել և վերաիմաստավորել» խորագրի ներքո։ «Չարենցին նորովի ենք ներկայացնում, կարծրատիպերից դուրս, «չի կարելի» այլևս չկա թանգարանում,»,– ասում է Չարենցի տուն–թանգարանի գլխավոր ֆոնդապահ Անուշ Թասալյանը։

Ի՞նչ է «վերականգնում» և ի՞նչ է «վերաիմաստավորում» Եղիշե Չարենցի տուն– թանգարանը, ի՞նչ է արվում թանգարանի արդիականությունը պահելու և Չարենցի խոսքը տեղ հասցնելու համար, արդյո՞ք Չարենցի անձն ու ստեղծագործությունը լիովին բացահայտված է, ի՞նչ է արվում Չարենցի 125–ամյակին ընդառաջ։

«Մեր խնդիրն է Չարենցի ստեղծագործությունները թարգմանել օտար լեզուներով։ Այսօր «Տաղարանը» թարգմանվում է անգլերենով։ Շատ կարևոր է, որ Չարենցի ստեղծագործությունները հանրայնացվեն տարբեր լեզուներով»,– ասում է Ժաննա Մանուկյանը։

Back to top button