Գերդաստաններ

Եղեռնի հուշահամալիրը. Ճարտարապետի ստեղծագործական անկրկնելի ներշնչանքը․ «Գերդաստաններ»

Տարիներ են անցել Ծիծեռնակաբերդում Մեծ եղեռնի հուշահամալիրի կառուցումից, բայց ճարտարապետ Սաշուր Քալաշյանը ոչ միայն հիշում է այն ստեղծագործական ոգեշնչումը, որ տվել է իրեն այդ կառույցը, այլև խոստովանում, որ նման ներշնչանք այլևս չի ունեցել։

Իսկ հուշահամալիրի շինարարությունը երիտասարդ ճարտարապետին և նրա ուսանողական ընկերոջը՝ Արթուր Թարխանյանին վստահվեց մրցույթի արդյունքում։

Հենց 1965 թվականի հունվարին հայտարարված մրցույթում հաղթեց նրանց ներկայացրած և մեզ այսօր հայտնի Ցեղասպանության զոհերի հուշահամալիրը։

Հաղորդման ընթացքում Սաշուր Քալաշյանը պատմում է, թե ինչպե՞ս է կառուցվել համալիրը, ինչպե՞ս են օգնել իրենց շինարարներն ու քարտաշները։

Ցուցադրել ավելի
Back to top button