Հայագիտակ

Շիրիմը՝ քաղաքի կենտրոնում․ «Հայագիտակ»

Երբ 1928 թվականին մահացավ Ալեքսանդր Թամանյանի մտերիմ ընկերը՝ Ալեքսանդր Սպենդիարյանը, Թամանյանն առաջարկեց նրան հուղարկավորել Ժողտան՝ ներկայիս Օպերային թատրոնի հարակից պուրակում։ Ավելին՝ Թամանյանն առաջինն էր, որ վարդեր տնկեց նրա շիրիմին եւ սկսեց խնամել դրանք։

Հետո արդեն շիրիմից քիչ հեռու տեղադրվեց Սպենդիարյանի արձանը, իսկ Թամանյանի ամենաշքեղ կառույցը՝ Օպերային թատրոնը կրեց կոմպոզիտորի անունը եւ բացվեց հենց նրա «Ալմաստ» օպերայի բեմադրությամբ։

Այս տարի՝ Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին, որոշվել է վերականգնել այս ավանդույթը եւ մեծ երաժիշտի շիրիմին վարդեր տնկել։ Մահվան տարելիցի օրը նրա շիրիմի մոտ էին հավաքվել երաժիշտներ, արվեստագետներ, հասարակական գործիչներ, նրա արվեստի սիրահարները։ Բարեբախտաբար, մինչ այդ հասցրել էին մաքրել Սպենդիարյանի արձանի վրայի բարբարոսության հետքերը։

Back to top button