Երկրորդ ճակատ

«Սպիտակ բանակի» վարորդի 45 օրը․ «Երկրորդ ճակատ»

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շտապօգնության վարորդ Սարգիս Գրիգորյանն ասում է, որ իրեն աշխատանքը չէ դրդել գնալ պատերազմ ու եթե անգամ տվյալ բուժհաստատությում աշխատելիս էլ չլիներ, մեկ է՝ գնալու էր:

Սարգիսի ու իր մարտական ընկերների խնդիրն էր վիրավորներ տեղափոխել Ստեփանակերտից Գորիս, ինչն էլ անում էին ամեն օր՝ առանց բացառության:

Եթե պատերազից առաջ իր շտապօգնության մեքենայի սրահն այնքան սիրելի էր, որ կարող էր այնտեղ նստել կամ պառկել հանգստնալ, ապա պատերազմից հետո այլևս չի ստացվում հանգիստ խղճով գոնե մեկ րոպե մնալ մեքենայի սրահում:

Իր սպիտակ ու կարմիր տարբերանշաններով մեքենան տարբերվում է մյուսներից, այն գնացել է պատերազմ, տեսել է վիրավորների, ստիպված է եղել տեղափոխել դիեր, լսել է բժիշկների անզոր լաց ու զինվորների հումորային պատմություններ:

Հիմա մեքենան Գյումրիում է, իսկ Սարգիսը շարունակում է աշխատել ու խոստովանում, որ երբեք չի մոռանա այն 45 անսովոր օրերը, որ փոխեցին մեր կյանքը:

Ցուցադրել ավելի
Back to top button