Վերնատուն

Արվեստի ու քաղաքականության սահմանագծին․ «Վերնատուն»

Հետպատերազմյան անորոշություն, անընդհատ փոփոխվող իրականություն և արվեստ. ի՞նչ է առաջարկում արվեստը ճգնաժամային իրավիճակներում։ Նկարիչ Դավիթ Քոչունցի «Թվականն անհայտ է» վերնագրով ցուցահանդեսը սկիզբ է առել դպրոցական նոթատետրերում արված գրչանկարներից և ավարտվել է արվեստագետի՝ Արցախյան պատերազմից վերադառնալուց հետո։ «Արվեստագետը զգացմունքները ձևակերպելու հնարավորություն է ստեղծում։

Մեր վախերի ու ձախողումների հետ պետք է ազնիվ լինենք։ Երբ խոստովանում ու գիտակցում ես քո վախը, խոստովանում ես նաև քո մարդկային լինելը, ոչ թե հերոս կամ զոհ լինելը։ Մեր հասարակությունը թուլություն ու փխրունություն չի հանդուրժում»,– ասում է արվեստաբան, համադրող Վիգեն Գալստյանը։ Դավիթ Քոչունցի և Վիգեն Գալստյանի հետ զրուցում ենք վերափոխվող իրականությունը հասկանալու և ըմբռնելու, արվեստի ու քաղաքական սահմանների և այն մասին թե արվեստն այսօր կարո՞ղ է թելադրողի դիրքերից խոսել և նոր դիսկուրս առաջարկել։

Back to top button