Հայկական հարց

Բուրսահայ կանայք իրենց հագուստները պատվիրում էին միայն Փարիզում և Լիոնում․ «Հայկական հարց»

Բուրսահայերն ազդեցիկ և գերակա դիրք են ունեցել օսմանյան տնտեսության մեջ։ Այստեղ եղել է հայկական 30 բնակավայր 118.000 հայ բնակչությամբ։

Տեղի հայերը զբաղվել են գյուղատնտեսությամբ, արհեստներով, արդյունաբերության տարբեր ճյուղերով։ Միայն Քերեմետ գյուղում հայերն աճեցրել են 150.000 ձիթենի, որոնք թուրքերը կտրել են նրանց տեղահանությունից հետո։

Այս նահանգում գործել են հայկական 450 առևտրական տներ, հայ գործարարներին պատկանող հախճապակու, ադամանդի մշակման և շերամաբուծական գործարաններ։ Եվրոպական շուկա են արտահանվել տեղի հայկական գորգերը, հախճապակին և շերամը։

Թեմային է անդրադառնում Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի արխիվային բաժնի ավագ գիտաշխատող Անահիտ Աստոյանը։ «Ցեղասպանությունը և հայ ժողովրդի նյութական կորուստները»՝ մաս 5-րդ։

Ցուցադրել ավելի
Back to top button