Ծովահայեր

Թե ինչպես էին պայքարում Օքսֆորդի գիտության թանգարանի տնօրենն ու Արաբ շեյխը՝ 15-րդ դարի հայկական աստրոլաբին տիրանալու համար․ «Ծովահայեր»

Այասի գանձանակի հայտնի ու անհայտ, նյութական ու ոչ նյութական գանձերը․ Աստրոլաբ. Անտիկ ժամանակներից մինչև մինջնադար ծովայինների համար անհրաժեշտ գործիքը։ Եթե փորձենք «Wikipedia»-ում տեղեկություններ փնտրել, ապա՝ կգտնենք հետևյալը «Աստրոլաբ, անկյունաչափ գործիք՝ աստղագիտական ու գեոդեզիական դիտումների համար։

Աստրոլաբի օգնությամբ որոշվում Էին լուսատուների անկյունային հեռավորությունը հորիզոնից, ծագման ու մայր մտնելու պահերը, կենդանաշրջանի համաստեղությունների դիրքը գիշերվա տարբեր ժամերին, առարկաների հեռավորությունն ու բարձրությունը, Արեգակի դիրքը Խավարածրի վրա, լուսատուների կոորդինատները, տեղի աշխարհագրական լայնությունը, ցերեկվա ու գիշերվա տևողությունը և այլն։

Աստրոլաբները տարածված են եղել հին ու միջին դարերում։ Հետագայում գործածությունից դուրս եկան, փոխարինվեցին թեոդոլիտներով, սեքստանտներով և այլն»։ Աշխարհում ամենահայտնին Ալ-Սահլիի աստրոլաբն է` Տոլեդո իսլամական պետության արվեստի բացառիկ նմուշը, որն այսօր Մադրիդի ազգային հնագիտական թանգարանում բացառիկ նմուշներից է։

Հայկական առաջին հայտնի աստրոլաբը կապվում է 17-րդ դարի երկրորդ կեսի և 18–րդ դ. առաջին քառորդի հայ մատենագիր, թարգմանիչ, փիլիսոփա, գրահրատարակիչ, մշակութային գործիչ, դպիր Ղուկաս Վանանդեցու անվան հետ։ Սակայն՝ «Ծովային հետազոտությունների ԱՅԱՍ ակումբի նախագահ, նավապետ Կարեն Բալայանը դեռ 9-րդ դարում ստեղծված հայատառ գրությամբ աստրոլաբի է հանդիպել Օքսֆորդի համալսարանի գիտության թանգարանում։ «Այաս»ի գանձանակից ոչ նյութական ու նյութական հայոց գանձերի մասին պատմում է նավապետ Կարեն Բալայանը։

Ցուցադրել ավելի
Back to top button