Ժամանակի վկան

Ո՛չ սովորական ցեղասպանություն․ Իրինա Բարսեղյան-Կրպեյան․ «Ժամանակի վկան»

Արդեն 106 տարի է անցել այն օրվանից, որը խորհրդանշականորեն համարվում է Հայոց ցեղասպանության իրագործման օր։ Ինչու՞ խոհրդանշականորեն, որովհետև հայ ազգի բնաջնջման հանցագործությունը տեղի չունեցավ մեկ օրում․ սկսվեց դրանից տասնամյակներ առաջ, ձգվեց տարիներ, ապա շրջանառության մեջ դրվեց 1915-23 թթ․ թեզը, առանձնացնելով 1915 թվականը, որպես մեկուկես միլիոն անմեղ զոհերի սպանության թվական, հետագա տարիներին շարունակվեց ցեղասպանության տարբեր դրսևորումներով թե՛ Թուրքիայում և թե՛ Խորհրդային Միությունում, իսկ 1985 թվականից՝ գորբաչովյան վերակառուցման հետ այն նոր թափ ստացավ և արտահայտվեց ինչպե՛ս ֆիզիկական բնաջնջնմամբ, հայրենազրկմամբ, բռնագաղթերով և էթնիկ զտումներով, այնպե՛ս էլ մշակութային ցեղասպանությամբ։

Իսկ հասկանալու համար հայոց ցեղասպանության հանգամանքները, հարկ է, որ մի փոքր ավելի թափանցենք պատմության խորքերը՝ ընդհուպ մոտենալով հայկական հարցի ծագումնաբանությանը։

Այս տեսանկյունից խնդիրը քննարկելով՝ կպատասխանենք նաև այն հարցին, թե ինչու՞ եմ անվանում 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը ո՛չ սովորական ցեղասպանություն։

Ցուցադրել ավելի
Back to top button