Էկոսֆերա

Ուռուտի բնակչության զգալի մասը դեմ է համայնքում հնարավոր հանքավայրի շահագործմանը․ «Էկոսֆերա»

Լոռին կարող է վերածվել աղետի գոտու։ Նման մտահոգություն ունեն տուրիզմի ոլորտի ներկայացուցիչները։Վերջին շաբաթների ընթացքում միանգամից հինգ համայնքներում հանքերևակման թույլտվություն ցանկանում են ստանալ տարբեր ընկերություններ։ Հիմա էլ Ստեփանավանի շրջանի Ուռուտ համայնքն է ուշադրության կենտրում հայտնվել։

«ՋԻՆ ՀՈԼԴԻՆԳ ԼԻՄԻԹԻԴ» ՍՊԸ-ն դիմել է նախաձեռնությամբ՝ Լոռի- Բերդ համայնքի ՏԻՄ-ին, Ուռուտ բնակավայրի վարչական տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ հանրային քննարկում կազմակերպելու համար։

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը հանդիպել է տեղի բնակչության հետ։ Ըստ նրա՝ բնակիչների զգալի մասը դեմ է հանքավայրի բացմանը։

Back to top button