ԿարևորՄիջազգային

ՄԱԿ-ի ԱԽ-ն մայիսի 16-ին կքննարկի իրավիճակն Իսրայելում և Գազայի հատվածում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մայիսի 16-ին բաց նիստում կքննարկի իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը, հայտնել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը:

Ինչպես ՏԱՍՍ-ն է տեղեկացնում՝ նիստը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին, ելույթ կունենա Մերձավորարևելյան խաղաղ գործընթացի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Թոր Վեննեսլենդը:

Ավելի վաղ աղբյուրը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Վաշինգտոնն արգելափակել է Պաղեստինի և Իսրայելի միջև ճգնաժամի հարցով մայիսի 14-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց հանդիպման անցկացումը, ուստի այն այսօր չի կայանա:

Մայիսի 14-ին ԱԽ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես էին եկել Չինաստանը, Թունիսն ու Նորվեգիան, բայց անցկացման ժամկետը հարմար չի եղել ամերիկյան կողմին, և վերջինը որպես նպատակահարմար ժամկետ առաջարկել է մայիսի 18-ը: Ի վերջո փոխզիջումային համաձայնություն է ձեռք բերվել նիստը մայիսի 16-ին անցկացնելու մասին:

Աղբյուրը հաղորդում է նաև, որ արդեն իսկ ԱԽ կայացած երկու փակ նիստում իրավիճակի դեէսկալացիայի վերաբերյալ համատեղ հայտարարություն ընդունել էր ստացվել ամերիկյան կողմի դիրքորոշման պատճառով, քանի որ, ըստ ТАСС-ի, ԱՄՆ-ը պնդել է, որպեսզի ընդունվելիք փաստաթղթում դատապարտվեն «ՀԱՄԱՍ» խմբավորման գործողությունները: 

Back to top button