ԿարևորՔաղաքական

Ադրբեջանական զորքերը պետք է անհապաղ դուրս բերվեն հայկական տարածքից. Մակրոնը հայերեն գրառում է արել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել անհապաղ դուրս բերել ադրբեջանական զորքերը հայկական տարածքից:

«Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են հայկական տարածք։ Նրանք պետք է անհապաղ հետ քաշվեն: Եվս մեկ անգամ ասում եմ հայ ժողովրդին` Ֆրանսիան համերաշխ է ու այդպիսին էլ կմնա»,- ֆեյսբուքում հայերեն գրել է Մակրոնը:

Այսօր Ֆրանսիայի նախագահը նաև հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:

Back to top button