ԿարևորՀասարակություն

Հայաստանում ընտրողների ընդհանուր թիվը 2 միլիոն 583 հազար 823 է

Հայաստանում ընտրողների ընդհանուր թիվը 2 միլիոն 583 հազար 823 է։ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվել է ընտրողների թվի վերաբերյալ ոստիկանության տեղեկանքը, որում ներկայացվել է ընտրողների թիվն ըստ մարզերի։

Ամենամեծ թվով ընտրողներ ունի Երևանը՝ 855.631: Երևանին հաջորդում է Կոտայքը, որտեղից ընտրություններին կմասնակցի 242.490 ընտրող: Ամենափոքր թվով ընտրողներն ունի Վայոց ձորի մարզը՝ 45.791:

Արագածոտնից ընտրությունների կմասնակցեն՝ 117.631 անձ։

Արարատից՝ 223.264, Արմավիրից՝ 235.851 անձ։

Գեղարքունիքից ընտրությունների կմասնակցի 188.013, Լոռու մարզից՝ 235.737 մարդ։

Շիրակում գրանցված է 227.484, իսկ Սյունիքում՝ 104.993 անձ։

Տավուշում էլ առաջիկա ընտրություններին կքվեարկի 106.938 ընտրող։

2018-ի արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրողների թիվը 2. 573. 779 էր:

Ցուցադրել ավելի
Back to top button