Հայկական հարց

Թուրքիան ունևորության օրենքով հայկական ունեցվածքի պետական թալան իրականացրեց․ «Հայկական հարց»

Իզմիրի հայերի թալանից և կոտորածից հետո լուր տարածվեց, որ նույն ճակատագրին է արժանանալու նաև պոլսահայությունը։ Պոլսահայերի մի զգալի հատված արագ գաղթում է՝ չկարողանալով իր հետ տանել սեփական ունեցվածքը։

Թուրքական իշխանություններն արգելում են հայերի վերադարձը և յուրացնում նրանց ունեցվածքը։ Պոլսահայերի մնացած մասը կրկին ունեզրկվում է 1942 թվականին Թուրքիայում ընդունված Ունևորության տուրքի օրենքով։

Այդ գործընթացն իրականացնող լքյալ գույքերի հանձնաժողովների հիմնական նպատակն էլ այն էր, որ զսպեին զանգվածային կողոպուտը և հայերի ունեցվածքի թալանով լցնեին պետական գանձանակը։

Թեմային է անդրադառնում Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի արխիվային բաժնի ավագ գիտաշխատող Անահիտ Աստոյանը։ «Ցեղասպանությունը և հայ ժողովրդի նյութական կորուստները»՝ մաս 4-րդ։

Ցուցադրել ավելի
Back to top button