ԿարևորՔաղաքական

Այսօր ԱԺ արտահերթ նիստ կգումարվի

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ մայիսի 14-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ:

Խորհուրդը համաձայնություն է տվել մայիսի 14-ին՝ ժամը 18:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն:

Նիստի օրակագում սահմանամերձ գոտիներում, մասնավորապես՝ Սյունիքում, Գեղարքունիքում եւ Վայոց ձորում ստեղծված ճգնաժամային իրավիճակին վերաբերող հայտարարության նախագիծն է։ Այն հեղինակել է ԲՀԿ խմբակցությունը։

«Ձեռնարկվելու են բոլոր համարժեք միջոցներն Ադրբեջանի ռազմական ագրեսիան կասեցնելու եւ մեր պետական սահմանն ու ժողովրդին պաշտպանելու նպատակով»,- նշվում է հայտարարության մեջ՝ կոչ անելով միջազգային հանրությանը դատապարտել Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանարպետության տարածքային ամբողջականության դեմ ուղղված  սադրիչ գործողությունները, ուժի գործադրման սպառնալիքներն ու փաստացի գործադրումը:

Ցուցադրել ավելի
Back to top button