ԿարևորՄիջազգային

ՄԱԿ-ի ԱԽ-ն արտակարգ նիստում կքննարկի Պաղեստինի և Իսրայելի միջև հարաբերությունների սրման հարցը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կհրավիրի` քննարկելու պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում լարվածության աճը: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Անվտանգության խորհրդի աղբյուրը: Խորհրդատվությունները նախատեսված են այսօր՝ 09:00-ին (Երևանի ժամանակով 17:00):

Երկուշաբթի կայացած խորհրդակցություններում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չէր կարողացել ընդունել հայտարարություն՝ Արևելյան Երուսաղեմում տիրող իրավիճակի վերաբերյալ: ՏԱՍՍ-ի աղբյուրների համաձայն, այս անգամ  ևս համատեղ փաստաթղթի ընդունման հավանականությունը փոքր է:

Իսրայելի և Գազայի հատվածից պաղեստինցի արմատականների հրթիռային փոխադարձ հարվածները հաջորդում են Արևելյան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում տեղի ունեցած անկարգություններին, որոնց ընթացքում վերջին օրերին վիրավորվել է ավելի քան 700 մարդ: Պաղեստինցիների և իսրայելական անվտանգության ուժերի բախումների համար պատճառ է դարձել Իսրայելի դատարանի որոշումը, որով Շեյխ Ջարրահում ավելի քան կես դար ապրող արաբ ընտանիքներից տներ են առգրավվել՝  հօգուտ հրեա վերաբնակիչների՝ հիմնվելով այն բանի վրա, որ այդ տները նրանց պատկանել են մինչև 1948 թվականը:

Back to top button