Սփյուռքի ձայնը

Լիբանանահայությունը իր խնդիրների լուծումը տեսնում է նաև հայրենադարձության մեջ․ «Սփյուռքի ձայնը»

Լիբանանահայության վիճակը ծայրահեղ ծանր է, մեր հետ զրույցում շեշտել է Լիբանանի նախկին կառավարության անդամ, զբոսաշրջության նախկին նախարար Ավետիս Կիտանյանը։

Նախորդ տարվա օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո լիբանանահայության խնդիրները կրկնապատկվել են: Պետությունը գումար չի տրամադրում, բանկերում եղած գումարներն էլ սպառվել են, իսկ լիբանանյան դրամն էլ գնալով արժեզրկվում է, փաստում է Ավետիս Կիտանյանը:

Զբոսաշրջության նախկին նախարարը նշում է, որ պայթյունից հետո հայկական շատ կազմակերպություններ դրամահավաքի և այլ բարեգործական միջոցառումներ իրականացրեցին հօգուտ լիբանանահաության: «Այդ գումարներն արդեն բաժանվել են համայնքի ներկայացուցիչներին, սակայն խնդիրները ոչ թե նվազում, այլ ավելանում են: Իսկ աշխարհում տիրող վիճակը խանգարում է նաև նոր հանգանակությունների կազմակերպմանը», ասում է Լիբանանի կառավարության նախկին անդամը:

Ավետիս Կիտանյանի խոսքով, շատ լիբանանահայեր Հայաստան տեղափոխվելու ցանկություն ունեին մինչ արցախյան վերջին պատերազմը: Շատերը եկել են, շատերն էլ դեռ մտածում են տեղափոխության մասին: «Լիբանանի վիճակը չի կարգավարվի մինչև այն ժամանակ, քանի դեռ տարածաշրջանում խոշոր պետություններն իրենց շահերն ու խնդիրները չեն պարզել ու չեն կարգավորել»,- համոզված է Ավետիս Կիտանյանը: Լիբանանահայության խնդիրներին վերաբերող մանրամասները հարցազրույցում:

Back to top button