Մասնագիտություն

Մարդկային ռեսո՞ւրս, թե՞ կադրերի բաժին․ «Մասնագիտություն»

Յուրաքանչյուր ոլորտում աշխատանքի արդյունավետության բանալին մարդկային ռեսուրսների կառավարման հմտությունները տիրապետելու մեջ է: Այո, մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ հարկավոր է ցանկացած ընկերության: Այդ իսկ պատճառով մասնագիտությունը բավական պահաջված է, անընդհատ զարգացող և դինամիկ:

Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր ընկերության աշխատանքների իրականացման հաջողության գրավականը հմուտ և արհեստավարժ աշխատակիցների թիմ ունենալն է։ Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետների գլխավոր գործառույթներից է գտնել անհրաժեշտ մարդկանց՝ ճիշտ տեղում ու ճիշտ ժամանակին:

Մարդկային ռեսուրսների կառավարման համակարգը կազմակերպության կադրային քաղաքականությունն է, որը ներառում է սկզբունքների, նպատակների և պատկերացումների ամբողջություն ու երկարատև հեռանկարում որոշում է կադրերի հետ աշխատանքի բովանդակությունն ու ուղղությունը:

Մարդկային ռեսուրսների կառավարչի աշխատանքի արդյունավետությամբ է պայմանավորված ընկերության հաջողության մեծ մասը, քանի որ նրա աշխատանքը կապված է ընկերության ամենաարժեքավոր ռեսուրսի` աշխատակիցների հետ:

Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետը պետք է լինի ճկուն և եռանդուն, դրական և լավատես, պատասխանատու և չափազանց նրբանկատ, ունենա թիմային ոգի ստեղծելու և պահպանելու ունակություն, և որ ամենակարևորն է, լինի չափազանց մարդասեր:

Զրույց Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի դոցենտ, «Մարդկային ռեսուրսների կառավարում» մագիստրոսական ծրագրի ղեկավար Աննա Մաքսուդյանի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button