ԿարևորՀասարակություն

Մասիս քաղաքում Համբարձման տոնը կնշվի տոնական միջոցառմամբ

Մայիսի 12-ին՝ Համբարձման տոնին ընդառաջ, Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցու բակում տեղի կունենա մեծամասշտաբ բացօթյա միջոցառում: Իրադարձությանը ելույթներով հանդես կգան Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Ակունք» ազգագրական համույթը և Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլը: Ժամը 17:00 նախատեսվում է նախատոնակի ժամերգություն, իսկ ժամը 18:00 կտրվի համերգի մեկնարկը:

Միջոցառումը կազմակերպել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան:

Համբարձման տոնը Հայաստանում այս տարի նշվում է մայիսի 13-ին: Տոնը նշվում է Զատիկից ուղիղ քառասուն օր հետո, հինգշաբթի օրը։ Թե՛ տոնի անունը, թե՛ նշելու օրը եկեղեցական օրացույցով բացատրվում է Ավետարանի այն պատմությամբ, ըստ որի Հարություն առնելուց հետո Քրիստոսը քառասուն օր շրջում է երկրի վրա և ապա համբառնում։

Back to top button