

Ձեռնարկատիրական կրթությունը հանրակրթական համակարգում իրականացվում է «Տեխնոլոգիա» առարկայի միջոցով:
Ունակություններն, որոնք անձին օգնում են կյանքում հաջողությունների հասնելու, սկզբնավորվում են կրթության դեռևս վաղ տարիներին: Կրթության տարբեր մակարդակներում` տարրական դպրոցից մինչև ավագ դպրոց, սովորողների մեջ դաստիարակվում են այնպիսի որակներ, ինչպիսիք են ստեղծագործելու կարողությունը, նախաձեռնողական ոգին, ինքնավստահությունը, սեփական գործողությունների նկատմամբ պատասխանատվության զգացումը և այլն:
Երևանի Խրիմյան Հայրիկի անվան դպրոցում բացվեց աշակերտների ձեռքով պատրաստված տիկնիկների թանգարան, որի հիմնական նպատակն է սովորողներին ոչ միայն հաղորդել գործարարության վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, այլ նաև նրանց մոտ ձևավորել որոշակի համոզմունքներ, վստահություն, արժեքներ և վերաբերմունք: