Խճանկար

Ջավախքը՝ Ալիք Ջավախքի երգերում կամ պատմաբանի աշուղական ճանապարհը․ «Խճանկար»

2006 թ-ին Ալիկ Քսպոյանին «Սայաթ Նովա» աշուղական երգի անսամբլի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի ձեռամբ շնորհվեց աշուղի կոչում։ Ահա այսպես Ջավախքի շրջանի Ջիգրաշեն գյուղում բնակվող աշուղին տրվեց Ալիք-Ջավախք։

ՌԴ Բլագովեշենսկ քաղաքի պետական մանկավարժական ֆակուլտետի պատմության ֆակուլտետի շրջանավարտը ճակատագրի կամքով է, կարծես, բռնում երաժշտության ճանապարհը։ Նախ՝ դառնում է Բլագովեշենսկի օպերային ստուդիայի սան և կոմիտասյան իր կատարումներով այդ հեռավոր քաղաքում ճանաչելի դարձնում Մեծն Կոմիտասին։

Հետո արդեն հայրենի Ջավախքում` Ախալքալակում հիմնադրել է աշուղական դպրոց, ստեղծել աշուղական անսամբլ: Նրա 200- ից ավելի երգերում հայրենի եզերքն է իր կախարդական նկարագրով, ժողովրդին հուզող խնդիրներով, իհարկե նաև սիրո ձոներգերով։

Back to top button