ԿարևորՍպորտ

Մարտունիում վերաբացվել է պատերազմի ընթացքում հրետակոծված մարզադաշտը

Մարտունի քաղաքում մայիսի 9-ին պաշտոնապես վերաբացվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում հրետակոծված «Ավագյան արենա» մարզադաշտը:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ մարզադաշտի վերաբացումը նշանավորվել է ֆուտբոլի վետերանների Մարտունու և Ճարտարի թիմերի ընկերական խաղով, որը նվիրված էր հայ ժողովրդի հաղթանակներին և այդ հաղթանակները կերտած հերոսներին:

Պատերազմի հետևանքով վնասված Մարտունու մարզադաշտի վերականգնմանն աջակցել են «Երազանք» հիմնադրամի համահիմնադիրները:Այս մասին տեղեկացրեց Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը:

«Աշխատանքներն իրականացվել են մարզադաշտի աշխատակիցների ուժերով և  «Վարանդաշին» շինարարական կազմակերպության աջակցությամբ: Մարզադաշտի վերաբացմամբ ուզում ենք ասել, որ հրետակոծելով մեզ հաղթել չի լինի: Մենք ապրել ենք և ապրելու ենք մեր հողում»,-ասել է Մարտունու շրջվարչակազմի ղեկավարը:

Back to top button